Արգելված չէ սոցփաթեթի կանխիկացումը.նախարար

«Սոցփաթեթի ոլորտոմ չարաշահումների ծավալն, ընդհանուր առմամբ, կազմել է 300 միլիոն դրամ:Հայաստանում ու Արցախում սոցփաթեթի շրջանակներում ներառված է եղել 69 զբոսաշրջային օպերատոր, որից միայն 7-ում է Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն կատարել:Որոշ տուրիստական օպերտորներ լիաժեք չեն կատարել հյուրանոցներում իրենց պարտավորությունները, բյուջեից ստացած գումարները ծախսել են այլ նպատակներով», –  կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Սոցփաթեթից օգտվել են շահառու չհանդիսացած անձիք, այնպիսի տուրօպերատորներ են սոցփաթեթի ծառայություններ մատուցել, որոնք հաշվառված չեն եղել սոցփաթեթի մեջ», – նշեց Ի.Զաքարյանը և  վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկեց վերամշակել սոցփաթեթի հանգստի բաղադրիչի դրույթները: Ավելի վաղ հայտարարել էինք, որ կասեցրել են սոցփաթեթի հանգստի բաղադիչը, ինչը  անհիմն խոսակցությունների տեղիք է տվել,ասաց վարչապետը.«Հիմա ես գտնում եմ, որ շատ ճիշտ էր կասեցնելը, բայց` ոչ 2016-ի համար»: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդարադարձավ սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի ուսումնասիրության վերաբերյալ վերահսկիչ պալատի նախագահի դիտարկումներին և  ասաց, որ սոցիալական փաթեթը 4 հիմնական ուղղություններով է. առողջապահությունից զատ՝ կա նաև կրթության ֆինանսավորում, հիպոթեքային վարկավորում, ինչպես նաև հանգստի կազմակերպում. «10.9 մլրդ դրամը, որ 2016թ. բյուջեով նախատեսված է, մնացած երեք ուղղություններով է՝ առողջապահականից զատ, իսկ ուսումնասիրությունը կատարվել է միայն հանգստի բաղադրիչով: Այսինքն՝ այս 10.9 մլրդը չի վերաբերում միայն հանգստին՝ չնայած դրա գերակշիռ մասն է»: «Իշխան Զաքարյանը օգտագործեց «լիցենզավորում» բառը, սակայն համակարգում լիցենազավորում չկա: Կա հաշվառում, որի նպատակը տուրօպերատորների հաշվառում իրականացնելն է, որպեսզի բոլոր հանգստյան տները և առողջարանային հաստատություններն իմանան, թե որ կազմակերպությունների հետ կարող են կազմակերպել այդ գործունեությունը: Եվ ունենք հանգստյան տների որակավորման համակարգ: Արտահայտությունը, որ հաշվառումը ձևական է եղել, կարծում եմ՝ ավելի շատ պետք է վերագրել ոչ թե նրան, որ հաշվառման նախատեսված ընթացակարգերը չեն պաշտպանվել, այլ այն, որ համապատասխան վերահսկողական համակարգը ուժեղ չէ, որ կարողանա լիարժեք իրականացնել»,-նշեց Մինասյանն ու հավելեց , որ այս ընթացքում ակտիվ աշխատել են վերահսկիչ պալատի հետ, որպեսզի բացառվի հնարավոր անարդյունավետ գործունեությունը: «Տվյալ դեպքում խոսքը չպիտի գնա քրեական հանցակազմի մասին, առավել ևս երբ խոսում ենք մասնավոր և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասին գոնե այս պահին: ««Ապօրինի կանխիկացում» արտահայտությունն էլ, կարծում եմ, այստեղ տեղին չէ, որովհետև արգելված չէ դրա կանխիկացումը: Սահմանափակումներ կան, բայց արգելված չէ, հետևաբար՝ մենք պետք է խոսենք հասցեականության բարձրացման, և ինչպես դուք հանձնարարել եք, արդյունավետությունն ավելի առաջ տանելու մասին, որպեսզի քաղաքացիների մոտ էլ տպավորություն չստեղծվի, թե առհասարակ այս բաղադրիչը հանվում է»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am