Վաչիանի ողբերգության հետքերով. կասկածյալն ապրում էր սպանվածների տանը/տեսանյութ/

aliq.ge. Ախալքալաքի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի եւ նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի տները իրարից ընդամենը 100 մետր հեռավորության վրա են գտնվում: «Հարևաններից» 100 մետր հեռավորության վրա է գտնվում նաև գյուղի գերեզմանատունը, որտեղ հուլիսի 13-ին, տեղի ունեցավ Քաչոտյանների հուղարկավորությունը: 37-ամյա Օֆելիային, իր 16 եւ 18 տարեկան աղջիկներ` Ասիային եւ Արմինեին, նրանց` ընդամենը 5 տարեկան եղբայր Սերգեյին հրաժեշտ տալու էին եկել Ռուսաստանից նախօրեին տուն հասած հայրը` Վաղինակը, հարազատներ, համագյուղացիներ, հարեւան շրջանների բնակիչներ ու պարզապես մտահոգ մարդիկ: Թաղման արարողությանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը: Գյուղի բնակիչների հետ ունեցած զրույցներից կայքի թղթակիցը պարզել է, որ դաժան սպանության մեջ մեղադրվող Նոդարի հայրը Տաբածկղուրիից է եղել: Նա Վաչիանում չի ծնվել, սակայն փոքր տարիքից ապրել է գյուղում: Ամուսնացել է համագյուղացու հետ և ապրել հարեւանությամբ գտնվող` Քաչոտյաններին պատկանող տանը: Մարդասպանության մեջ մեղադրվող Ակոպովի կինը հղի է եւ հանցագործությունից հետո վրեժխնդրությունից խուսափելու նպատակով Ոստիկանությունը ընտանիքը տեղափոխել է Բակուրիանի: vachian.jpg1 Գյուղացիներից ոմանք գտնում են, որ տղան (նկատի ունի Նոդար Ակոպովին) սպանության նպատակով չի մտել տուն, նա պարզապես փողի կարիք է ունեցել: «Խաղացել՝ պարտվել է երևի, կամ բանկում է պարտք ունեցել»,- ասում են որոշները: Ենթադրություններ կան, թե մարդասպանը դիմակով ներխուժել է տուն եւ փող պահանջել, երբ Օֆելյան փողը տվել է, դուրս գալու պահին ձայնից ճանաչել է հարևանին, տվել է նրա անունը հարցրել է «դու ե՞ս», տղան այդ պահին խուճապից հարվածել է, ձայնի վրա են եկել նաև երեխաները… Հաջորդ օրը առավոտյան, երբ Օֆելյայի ծնողները հայտնաբերել են դիակներն ու օգնություն կանչել, այդ տղան նույնպես այնտեղ է եղել, իբր ոչինչից տեղյակ չէ: Հետո, երբ Ոստիկանությունը գյուղի երկու տասնյակ երիտասարդների հետ Նոդար Ակոպովին տարել է քննելու որպես կասկածյալի, վերջինս` ինքնախոստովանականով է հանդես եկել: Նույն օրը, Վրաստանի ՆԳՆ-ը փոքրիկ տեսանյութ հրապարակեց, որտեղ Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ Ակոպովը (տեսանյութում դեմքը փակված է), հանցագործության վայրում` Քաչոտյանների տանը անվտանգության աշխատակիցներին ներկայացնում է եղելությունը: vachian.jpg2 Հարևաններից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ հանցագոծության մասին նա և մի շարք այլ գյուղացիներ իմացել են միայն հաջորդ օրը: «Երեխաները ասացին, թե Վաղո հոպարի տանը հրդեհ է բռնկվել: Այդպես էր տարածվել, իրականում կրակ չկար: Դեպքը գիշերն է պատահել, իսկ առավոտյան առաջինը նրանց մահացած կնոջ ծնողներն են տեսել»,- մեզ հետ զրույցում պատմում են համագյուղացիները: Գյուղի բնակիչների հետ զրուցելիս տարբեր վարկածներ էինք լսում. թե` հանցագործությանը մասնակցել են մի քանի հոգի: Ներկայում, սակայն, ձերբակալված է միայն մեկ հոգի` Նոդար Ակոպովը: vachian.jpg33 Ակոպովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հուլիսի 13-ին: Մեղադրող կողմը պահանջում է քրեական գործըքննել` կանխամտածված սպանության մեղադրանքով: Նշվում է նաեւ, թե չի բացառվում սպանությունների մեջ մի քանի անձանց հնարավոր ներգրավվածությունը, սակայն այս պահին դեռեւս, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը զերծ է մնում մեկնաբանություններից: Տեսանյութը` Վրաստանի ՆԳՆ-ի

 

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am