Դեռ բարաթը չկա՝ Սերժ Սարգսյանի ասածը դեռ ուղղակի հայտարարություն է.Արամ Գ. Սարգսյան

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով ազատագրված յոթ տարածքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարություններին,ասաց,որ այսօր նոր կոնցեպցիա եւ մոտեցումներ են հարկավոր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Տարածքներ վերադարձնելու ուղղությամբ այսօրվա մոտեցումը հետեւյալն է՝ կարգավիճակ՝ տարածքների դիմաց: Ինչպես ասում են՝ դեռ բարաթը չկա՝ Սերժ Սարգսյանի ասածը դեռ ուղղակի հայտարարություն է՝ տարածքների հնարավոր վերադարձի, փոխզիջման մասին, իսկ երբ փաստաթղթով դա ներկայացվի եռանախագահներին, դա արդեն ՀՀ պաշտոնական տեսակետ կլինի: Իսկ ինչո՞վ է վտանգավոր այս փուլը՝ Թուրքիայի հետ Ադրբեջանը շարունակում է սահմանին միասին զորավարժությունների անցկացումը, որը ցույց է տալիս՝ նրանք չեն հրաժարվել իրենց նկրտումներից»: «Հիմա խոսքը փոխզիջման մասին չէ, այլ դիրքորոշման : Պետք է պայմանագիր, որտեղ կնշվեր՝ ԼՂՀ-ն ձեւավորվել է օրինական ճանապարհով՝ ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, մենք ճանաչում ենք, որ Ադրբեջանի կազմից այն դուրս է եկել, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ճանաչում ու Սումգայիթի դեպքերից սկսած նրա բոլոր հանցագործությունները պետք է ներկայացվեն: Բոլորը հայտարարեցին, որ ստատուս քվոն այլեւս հնարավոր չէ պահպանել, ինչ-որ մի բանով պետք է դա վերանա ու մի նոր կարգավիճակ ստեղծվի: Ի՞նչն է քննարկվում հիմա: Ադրբեջանը հիմա ասում է ՝ եթե ինձ չվերադարձնեք իմ յոթ շրջանները, քննարկում չի լինի: Մեզ համար անընդունելի մադրիդյան սկզբունքներն էլ է Ադբեջանն արդեն քիչ համարում: Մենք պարտավոր ենք ներկայացնել նոր մոտեցում»,-հայտարարեց նա:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am