Ռուսաստանն ուզում է, որ պատերազմում հաղթի ադրբեջանական կողմը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց,որ Ղարաբաղյան հարցը շատ շուտ չի լուծվելու, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն ունեն հակադիր կարծիքներ.«Ոչ մի գերտերություն չի կարող արցախցուն պարտադրել ապրել Ադրբեջանի կազմում: Այդ մասին նաեւ նախագահն է շատ հստակ հայտարարել:Ռուսաստանն ուզում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում. ոչ հայամետ է, ոչ ադրբեջանամետ:Մեզ դուր չի գալիս Ռուսաստանի մեղմ քաղաքականությունը, նույն Ուկրաինային, Վրաստանին էլ դուր չի գալիս ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը: Այստեղ մենք մեր շահը պետք է տեսնենք եւ ի ուրախություն մեզ, մեր արտաքին քաղաքականությունը միայն պրոռուսական չէ եւ զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնց հետ հնարավոր են»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայտարարությանը, թե իրենք շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, Լեռնիկ Ալեքսանյանը հորդորեց չմոռանալ, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, որը չենք կարող ասել Ադրբեջանի դեպքում: «Այս հայտարարությամբ Ադրբեջանն ու Ռուսաստանը կողմնակից են Ղարաբաղյան հարցի ռազմական լուծմանը: Երբ ՆԱՏՕ-ն գնում էր միջազգային կայունության, Ռուսաստանը գնաց Ադրբեջան եւ հայտարարեց, որ իրենք խնդրի լուծում են տեսնում եւ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին: Թե ինչպես են տեսնում Ղարաբաղյան հարցի լուծումը, մեզ համար դեռ անհասկանալի է, բայց թերեւս դա ռազմական ճանապարհն է»,-հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, թե զենք վաճառվում է տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու համար: «Բալանսը խախտված է հօգուտ Ադրբեջանի: Ռուսաստանն ուզում է, որ պատերազմ լինի, որ հաղթի ադրբեջանական կողմը, իսկ մենք խնդրենք, որ ռուսական զորքը մտնի Հայաստան: 25 տարի Ադրբեջանը զինվել է մինչեւ ատամները, Հայաստանն այս ընթացքում հասցրել է ստեղծել կոռումպացված պետություն, խորացրել ենք մեր հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ»,- արձագանքեց Աղասի Ենոքյանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am