Կքննարկվի Շենգենում վերահսկման ժամկետների երկարացումը
Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարները հունվարի 25-ին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն Շենգենի ներսում սահմանային վերահսկողության ժամկետների երկարացման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն՝ փոխացնում է TASS գործակալությունը։ Ի պատասխան լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է սահմանների ժամանակավոր վերահսկողության երկարաձգումը մինչև 2 տարի՝ ասել է, որ Ներքին գործերի նախարարները երկուշաբթի Ամստերդամում կքննարկեն այդ հարցը, այն ներառված է օրակարգում։
