ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 14-ը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Այսօր Զորավարի 60-ամյակն է: Հարցազրույց Մանվել Գրիգորյանի հետ. -Պարո´ն գեներալ, ի՞նչ հույզեր է առաջացնում փաստը, որ արդեն 60 տարեկան եք, ի՞նչ մտորումների տեղիք է տալիս: -Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում: Մարդ երբեք չպետք է բավարարվի արածով, երբեք չպետք է հոգնի: Անշուշտ, տարիքի հետ, մարդու մտածողությունը փոփոխության է ենթարկվում: Ավելի պահպանողական ես դառնում: Սակայն, ընդհանուր արժեհամակարգը չի փոխվում: Եթե երիտասարդ տարիներդ նվիրել ես պետականության կայացմանը, ազգի հզորացմանը, ապա 60 տարեկանում էլ ուշք ու միտքդ այն է, որ ձեռքբերումները պահպանվեն: Կարեւոր է ոչ միայն ունենալը, այլեւ՝ ձեռքբերումները պահպանելը: Մարդը տարիքի հետ ավելի իմաստուն է դառնում: Ընտանիքը վերաճում է մի քանի ընտանիքների: Պապիկ ես դառնում՝ զավակների, թոռների ապագայի համար պատասխանատվության զգացումդ առավել է խորանում, եւ ավելի ու ավելի ես նվիրվում ազգդ, պետությունդ զորեղացնելու, հավերժացնելու սրբազան գործին: Ողջ էությամբ, ամեն մի բջիջով զգում ես, որ հանուն ընտանիքիդ, հանուն երեխաներիդ ու թոռներիդ պարտավոր ես ավելի պիտանի լինել պետությանդ, ժողովրդիդ: Հայ ժողովուրդը հավերժ է, տերն է զորավոր: -Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից հեռանալուց հետո, լինելով պահեստազորում, զինվորական համազգեստ, եթե չեմ սխալվում, չէիք հագնում: Այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ դարձյալ հրամանատարական գործունեություն էիք ծավալում: Ինչպե՞ս ստացվեց: -Գեներալը նախկին չի լինում: Ես համարում եմ, որ իմ պարտքն է, իմ պարտականությունն է ամբողջ հնարավորություններիս ներածի չափով ազգիս, հայրենիքիս, պետությանս պիտանի լինելը: Երկրապահը հայոց բանակի հիմնադիրն է, միշտ եղել է բանակի կողքին, բանակի հետ: Ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման պայմաններում մենք չէինք կարող մի կողմ քաշվել եւ թույլ տալ, որ մեր 18-20 տարեկան զավակները մենակ մնան ժամանակակից բարդագույն տեխնիկայով զինված նենգ ոսոխի դեմ: Մենք 20 ժամվա ընթացքում հասանք առաջնագիծ եւ ամբողջ սահմանի երկայնքով համալրեցինք բոլոր մարտական հենակետերը, ջոկերի, դասակների, վաշտերի կազմերը: Ես, բոլոր երկրապահներս ազգի զինվոր ենք: -Ի՞նչ կասեք բանակի մարտունակության մասին, նաեւ` նկարագրեք, թե ինչպե՞ս դասավորվեցին բանակի զինվորների եւ պատերազմական ստաժ ունեցող երկրապահների հարաբերությունները: -Հայոց սահմաններն անառիկ ձեռքերում են: Այսօր սահմանին կանգնած է անկախության սերունդը, 1996-98 թվականներին ծնված տղաները, ովքեր իսկական հերոսներ են: Մենք գնացել էինք մեր երեխաներին ոգեւորելու, գոտեպնդելու, բայց մենք էինք իրենցից ուժ ստանում, ոգեւորվում: Ինչ վերաբերում է փոխհարաբերություններին, ապա գործել ենք հստակ կանոնակարգով: Սպայական կոչումներ ունեցող, լուրջ մարտական ուղի անցած մեր տղաները ենթարկվում էին հենակետի պատասխանատուին: Եղել է լիարժեք փոխվստահություն: Երկրապահը առաջնագծում էր երիտասարդ զինվորականությանը, երիտասարդ սպաներին օգնելու նպատակով, պրոցեսն էլ, բնականաբար, համաձայնեցվում էր պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Հասկանալի է, որ կա պետություն, որ այսօր ֆիդայության տարիները չեն: Հայկական զինուժը գործել է հստակ ձեւավորվող միասնական ծրագրով, եւ Երկրապահն էլ այդ միասնական ծրագրում իր հստակ անելիքն է ունեցել: -Եթե խոսենք քառօրյա պատերազմի արդյունքների մասին, Ձեր գնահատմամբ` մենք շահե՞լ ենք, թե՞ կորցրել: -Մինչ Ձեր հարցին պատասխանելը երկու դիտարկում անեմ: Նախ`պատերազմում շահողներ չկան: Ժողովուրդը, պետությունը, որ պատերազմի մեջ է, արդեն կորցնում է: Խելացի ղեկավարներն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց երկիրը, իրենց ժողովրդին զերծ պահեն պատերազմներից: Մենք էլ քրիստոնյա ժողովուրդ ենք, եւ բնականաբար, պատերազմ չենք կամենում: Բայց երբ նավթադոլարներից արբած որոշ հաստագլուխներ աչք են տնկում մեր հողին, երբ արյունարբու ոսոխը զվարճանում է` քնած զառամյալ ծերունիներ ու անմեղ երեխաներ մորթելով, մենք ստիպված ենք դրանց իրենց տեղը դնել, ստիպված ենք այդ անիրավներին զենքով հանգստացնել: Եվ հաջորդ դիտարկումը: Այնքան էլ ճիշտ չէ քառօրյա պատերազմ արտահայտությունը: Ճիշտ է` ադրբեջանական ագրեսիայի չորրորդ օրը Մոսկվայում կրակը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց դրանից հետո էլ թեժ մարտեր եղան, ծանր կորուստներ ունեցանք: Ինչ վերաբերում է արդյունքին, ապա արդյունքը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիր էինք դրել մեր առջեւ: Ես վստահաբար կարող եմ ասել, որ հայկական զինուժը հստակորեն կատարել է մարտական առաջադրանքը, խափանել է ադրբեջանական կողմի մտադրությունները: Թաքցնելու բան չէ` որոշակի տարածքային կորուստ ունեցանք, այսինքն` ոչ թե տարածքների, այլ առանձին դիրքերի մասին է խոսքը: Հանկարծակի հարձակմամբ դրանք շատ էին կարողացել վերցնել: Հետո 90 տոկոսից ավելին հետ վերցրինք: Մնացյալը վերադարձնելու ժամանակն էլ կգա, պարզապես այս պահին խելամիտ չհամարվեց դա անելը եւս մի քանի տասնյակ լավ տղաների կյանքի գնով: Առանց այն էլ մենք շատ կորուստներ ունեցանք: Հերոս տղաներ նահատակվեցին, որոնց մենք չենք տարբերում 1989-94- ի պատերազմի զոհերից: Սա նույն պատերազմն է, նույնի շարունակությունն է: -Հիմա միջազգային հանրությունը Արցախյան խնդրում խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքեր է գործադրում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք: -Բանակցությունները կարեւոր են, խնդիրը հարկավոր է կարգավորել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, դա չի նշանակում, որ մենք թուլանալու իրավունք ունենք: Մենք օրվա 24 ժամն էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ես հույսս երբեք չեմ դնում դրսի ուժերի վրա: Լուծումը մեկն է: Պետք է ուժեղ լինենք: Հանուն խաղաղության միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մեր տարածաշրջանի խաղաղության միակ երաշխավորը հզոր հայկական բանակը կարող է լինել: Երբ կլինենք ուժեղ, կլինենք հզոր, մեր կամքը կթելադրենք նաեւ բանակցությունների սեղանի շուրջ: Բոլորիս խնդիրն է միասնական լինելը, միասնաբար Հայաստանի, Արցախի զորեղացմանը նպաստելը: Հենց այդ նպատակով է Երկրապահն այսօր եռասերունդ: Հենց այդ նպատակով ենք գործակցում պետության, պետականության հետ: Այդ նպատակով ենք գործընկեր կառույցների հետ պատանի եւ երիտասարդ երկրապահների համար անցկացնում հրամանատարասերժանտական դասընթացներ, կազմակերպում հանգիստը եւ ուսուցումը ամառային ճամբարում: Իմ խիղճը հանգիստ է: Ավելի քան վաթսունհազարանոց երկրապահական ընտանիքն ամեն օր, ամեն ժամ աշխատում, գործում, արարում, ապրում է հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն վաղվա բարեկեցիկ, պաշտպանված Արցախի: -Այս տարի Հայաստանի եւ Արցախի անկախությունների 25-ամյակն ենք նշելու, ի՞նչ խորհուրդ ունի դա Ձեզ համար: -Վերեւում Աստված է, ներքեւում` մայրը, մայրերը, առջեւում` մեր անկախությունը: Անկախ պետականությունը ձեռք է բերվել երկրապահ հայորդիների, հայ ժողովրդի կյանքի, առողջության գնով: Անկախությունը բացարձակ, անգնահատելի արժեք է: Երկրապահն էլ ակտիվ մասնակցություն է ունենալու 25-ամյակի միջոցառումներին: Մեր պետությունը, մեր ազգն արժանի են, որ հպարտորեն նշենք հոբելյանը: Իսկ անկախության խորհուրդը միասնական լինելն է: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը միասնաբար պետք է պայքարի համահայկական խնդիրների լուծման ուղղությամբ: Միասնությունն ուժ է, հայի զորեղության գրավականն է: Զենքից առավել է հայի միասնականությունը: Հարցազրույցը՝ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am