Մոլդովայի ընդդիմությունը վերսկսել է ցույցերը
Մոլդովայի ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիան՝ գործող իշխանության հրաժարականի պահանջով։ Մարդիկ հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ՝ վրանային ճամբարներում, որտեղ իրենց կողմնակիցներին են համախմբում Սոցիալիստների կուսակցությունն ու «Մեր կուսակցությունը», ինչպես նաև Քիշնևի գլխավոր հրապարակում, որտեղ ցույց է անցկացնում «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական հարթակը։ Ինչպես փոխանցում է TASS գործակալությունը՝ չնայած 6 աստիճան սառնամանիքին, մարդկանց հոսքը շարունակվում է։ Ցուցարարները իշխանություններից պատասխան են սպասում՝ Պավել Ֆիլիպի կառավարության հրաժարականի վերջնագրին։
