«Հայաստանը, որ նախկինում կարող էր իրեն թույլ տալ չբանակցել, այսօր նման բան անել չի կարող». տեսանյութ

«Բոլորի համար պարզ դարձավ, որ ղարաբաղյան խնդիրն այլեւս սառեցված մնալ չի կարող», – ամերիկյան ազդեցիկ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը վերջին շաբաթներին կտրուկ ավելացել է: Այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իր տեղն է գրավում այլ կարեւորագույն խնդիրների՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ Սիրիայում ընթացող պատերազմի հետ միասին: Մեկնաբանելով Պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից Մոսկվայում ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը քննարկելու նախաձեռնությունը, վերլուծաբանը նշում է, որ ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ստիպեց խնդրին այլ կերպ նայել. «Պարզվեց, որ այն կարող է պայթել՝ շատ վտանգավոր հետեւանքներ ունենալով ամբողջ Կովկասի, Մերձավոր Արեւելքի եւ նույնիսկ՝ Եվրոպայի համար: Իսկ եթե հաշվի առնենք, թե ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները որքան վատ վիճակում են գտնվում, ապա խնդրի սրումը կարող է իսկապես վատագույն հետեւանքներ ունենալ»: Ադրբեջանական բանակի լուրջ հզորացմանը հանդիսանում է բանակցելու եվս մեկ պատճառ. «Այսպիսով, Հայաստանը, որը նախկինում կարող էր իրեն թույլ տալ չբանակցել, այսօր նման բան անել չի կարող»: Հիշեցնենք, որ վերջերս ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Խնդիրը քննարկվել է նաեւ Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցած մի շարք երկկողմ հանդիպումների ընթացքում: Սթիվեն Բլանքի խոսքով, դեռեւս պարզ չէ, թե ինչ համաձայնություններ կարող են ձեռք բերվել: Սակայն, համոզված է վերլուծաբանը, համաձայնությունը կարող է վերաբերել խնդրի հիմնարար սկզբունքներին. «Դատելով նրանից, ինչ մենք լսել ենք մինչ օրս, կարող եմ ասել, որ համաձայնությունը հավանաբար խորքային է այլ ոչ՝ մակերեսային»: Բլանկն անհանգստացած է նաեւ, որ Մոսկվայի ձեռքում համաձայնությունը բերելու է տարածաշրջանին ոչ թե խաղաղություն այլ՝ նոր պատերազմ. «Եթե այս կարգավորումը մշակված է Ռուսաստանի կողմից, ապա այն ոչ մի կերպ չի կարգավորի Կովկասում անկայունության արմատական պատճառները, մինչդեռ Միացյալ Նահանգների կողմից մշակված կարգավորումը կլուծեր այդ հարցը: Պատճառն այն է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման մեջ, այն հետաքրքրված է հակամարտությունները կառավարելու եւ դրանցից օգուտ քաղելու մեջ»: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այն եզակի խնդիրներից մեկն է, որի շուրջ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ շարունակվում է դրական համագործակցությունը:

Ամերիկայի Ձայն

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am