«168 ժամ». ԱԳՆ-ն կտեղափոխվի՞ Գյումրի

«168 ժամ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը որոշել է սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում հանդես գալ դաշինքով եւ համամասնական ցուցակի առաջին համարում առաջադրել Գյումրիի գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական Սամվել Բալասանյանին: Դաշինք ՀՀԿ-ն կազմելու է ոչ թե պաշտոնապես իշխանական կոալիցիայում դաշինքի մեջ գտնվող ՀՅԴ-ի, այլ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հետ: Այս տեղեկությունը միանգամից մի քանի սենսացիաներ է պարունակում: Նախ՝ պարզվում է, որ Հայաստանում Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն կա: Խոսքն այն կուսակցության մասին է, որի ղեկավարը ներկայումս ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ փոխնախարարներից մեկի՝ հայր, մյուսի՝ կնոջ հայր Խոսրով Հարությունյանն է: Այս տեղեկատվության մյուս սենսացիոն բաղադրիչն այն է, որ իշխող ՀՀԿ-ն, որ աջ ու ձախ հայտարարում է, թե վստահ, համոզված, երաշխավորված, անկասկած է, որ հաղթելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, դաշինք է կազմում մի կուսակցության հետ, որի ղեկավարը եւ, ամենայն հավանականությամբ, միակ իրական անդամը պատգամավոր է դարձել այլ կուսակցության ցուցակով: Ընդհանրապես, նախընտրական դաշինքներ կազմվում են այն դեպքում, երբ դաշինքի անդամ կուսակցությունները վստահ չեն, որ միայնակ մասնակցելու դեպքում կարող են հաղթահարել ընտրական նվազագույն շեմը: Փաստորեն, ՀՀԿ-ն այսպիսով խոստովանում է, որ իրականում չի կարող միայնակ, սեփական անունով մասնակցելու դեպքում անգամ՝ մի քանի մանդատ ստանալ Գյումրիի ավագանու կազմում: Մյուս կողմից՝ խոստովանում է, որ այնքան վարկաբեկված է, որ կարողացել է դաշինք կազմել միայն գոյություն չունեցող կուսակցության հետ: Հանրությանը հայտնի մյուս ուժերից թերեւս վերջինը Դաշնակցությունն էր, ով խոստովանելով, որ վարկաբեկվելու է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելով՝ կոալիցիայի անդամ դարձավ: Բայց ամենածիծաղելին ու տարօրինակն այն է, որ ՀՀԿ-Խոսրով Հարությունյան դաշինքը քաղաքապետի թեկնածու է առաջադրում մեկին, ով ոչ միայն դաշինքի անդամ կուսակցություններից որեւէ մեկի անդամ չէ, այլ հասցրել է լինել Հայաստանում գրեթե բոլոր հնարավոր կուսակցությունների անդամ, բայց ներկայումս անկուսակցական է: Ընդ որում, այսպես է վարվում իշխող այն կուսակցությունը, որը սահմանադրական բարեփոխումները հիմնավորում էր քաղաքական համակարգի կայացմամբ, կուսակցությունների ամրապնդմամբ, եւ այլն: Իրականում, Գյումրիի ընտրությունները, այդ ընտրություններում Սամվել Բալասանյանի առաջադրումը ցույց են տալիս, որ սահմանադրական փոփոխություններով Հայաստանում գրեթե սահմանադրորեն ամրագրվել է, որ քաղաքականության մեջ ամենադոմինանտ գործոնը փողն է, եւ փողին տիրապետող ցանկացած մեկը կարող է հասնել նրան, որ մի ամբողջ իշխող կուսակցություն եւ մի ամբողջ Խոսրով Հարությունյանի չկուսակցություն պաշտպանի իր թեկնածությունը: Նույնը տեղի է ունենալու նաեւ խորհրդարանական ընտրություններում: Որեւէ ընտրատարածքում «հեղինակություն» ունեցող որեւէ Գուգուշիկ կամ Բլդուղ դառնալու է իշխող կուսակցության «բաց ցուցակի» թեկնածուն այդ ընտրատարածքում եւ փողով, քրեական ազդեցությամբ եւ այլ մեթոդներով դառնալու է պատգամավոր: Հայաստանի՝ առանց այն էլ անապատացած քաղաքական դաշտի վերջնական դեգրադացումը սկսված է: Մեկնարկը կլինի Գյումրիում, եզրափակիչ արարը՝ ապրիլին՝ խորհրդարանական ընտրություններում: Մնում է հուսալ, որ Սամվել Բալասանյանի հաղթանակի դեպքում Արտգործնախարարությունը չի տեղափոխվի Գյումրի: Չնայած բացառված չէ, որ հենց այդ պայմանով Խոսրով Հարությունյանը համաձայնած լինի դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ: Ինչպես ասում են՝ ամեն ինչ կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am