Թունա ձուկը վաճառվել է 117 հազար դոլարով
Ճապոնիայում աճուրդի ժամանակ 117 հազար 283 դոլար է վճարվել ոչնչացման վտանգի տակ հայտնված թունա ձկան 200 կիլիոգրամի համար, տեղեկացնում է BBC-ը: Ձուկը գնել է տեղի սուշի ռեստորաններից մեկի սեփականատերը: Ճապոնիայում ձկան սպառման ծավալների աճը վտանգի տակ է դրել սովորական թունայի երեք տեսակների՝ խաղաղօվկիանոսյան, հարավային ու ատլանտյան, գոյությունը:
