Ադրբեջանում ընդունելության քննությունները վճարովի կդառնան
Ադրբեջանում ընդունելության քնությունները վճարովի կդառնան: Այս մասին «Trend» գործակալությանը հայտնել է երկրի Քննությունների պետական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ Մալեյկա Աբբասզադեն: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը: «Խոսքը վերաբերում է տարբեր ընդունելության քննությունների` կրթության բոլոր մակարդակների վրա: Դրանք պետք է վճարովի լինեն: Բացի այդ, տարբեր մասնագիտական քննությունները, պետական ծառայության անցնելու քննությունները ևս: Քննությունների վճարը պետությունն էր մուծում, այժմ այդպես չի լինի: Յուրաքանչյուրն իր համար կվճարի»,- հայտնել է Աբբասզադեն: Ինչ վերաբերում է ավարտական քնություններին, դրանց վճարը մուծվելու է բյուջեից, քանի որ դրանք վերջնական ատեստացիա են: Իսկ մյուս քննությունները պետք է վճարովի լինեն:
