Հայաստանի մարզերից և Արցախից 12 աշակերտ կրթաթոշակ կստանա

Հայաստանի մարզերից եւ Արցախից 14-16 տարեկան 12 դեռահասներ կրթաթոշակ կստանան՝ JUST DILIJAN IT! ամառային կրթական՝ UWC Summer Academy ծրագրին մասնակցելու համար: Կրթաթոշակները տրամադրվում են JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով հատկապես մարզերի երեխաներին հնարավորություն տալու մասնակցել UWC Դիլիջանի քոլեջում անցկացվելիք ծրագրին: Կրթաթոշակ ստանալու համար Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից 170 հայտ էր ներկայացվել: Ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից հայտերը մանրակրկիտ ուսումնասիրվել են, անցկացվել է հարցազրույց թեկնածուների հետ, որի արդյունքում ընտրվել են 12 լավագույնները: «Ընտրությունը բավականին բարդ էր, քանի որ մեծ թվով հայտեր էինք ստացել ու թեկնածուներն ուժեղ էին: Փորձեցինք ընտրել լավագույններին՝ հնարավորինս ընդգրելով բոլոր մարզերն ու Արցախը: Համոզված եմ, որ դասընթացները շատ օգտակար կլինեն երեխաների համար եւ նոր հնարավորություն կբացեն նրանց առջեւ: Մեր կարծիքով՝ փորձը հաջողված է, եւ մտադիր ենք հետագայում ավելի մեծ թվով երեխաների կրթաթոշակներ տրամադրել ու ընդլայնել մասնակցության շրջանակը»,- ասում է ծրագրի ղեկավար Անդրեյ Խոջիկյանը: «JUST DILIJAN IT!» ամառային ծրագրաշարը բաղկացած է նորարարական հեղինակային դասընթացներից, որոնք վերաբերում են բնական ու հումանիտար գիտություններին, օտար լեզուներին, արվեստին, ճարտարապետությանը, գրականությանը, թատրոնին եւ գործարարությանը: Դասընթացներին մասնակցում են երեխաներ տարբեր երկրներից: 14-16 տարեկան դեռահասների համար նախատեսված՝ UWC Summer Academy ծրագրի շրջանակում կկազմակերպվեն առաջնորդության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտին վերաբերող նախագծային մենեջմենթի դասընթացներ, որոնք կազմակերպվում են միջազգային՝ Big Brothers Big Sisters կրթական նախագծի հետ համատեղ: JUST DILIJAN IT ամառային ծրագրերը կազմակերպվում են Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի կողմից, որի հիմնադիրները նաեւ UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրներն են:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am