ԼՂ հիմնախնդրի կարգավորումը փակուղում է մնացել Իլհամ Ալիևի պատճառով. Վլադիմիր Կազիմիրով

tert.am-ը զրուցել է 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ – Անընդհատ խոսվում է հիմնախնդրի «փաթեթային» լուծման մասին. հայ քաղաքագիտական հանրությունը լուծման այս տարբերակին բուռն է արձագանքում։ Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն է հիմնախնդրի լուծման տարբերակը, արդյո՞ք իրատեսական է խնդրի լուծման այդ տարբերակը՝ հաշվի առնելով կողմերի հնչեցրած այսօրվա պահանջներն ու ցանկությունները: – Իրականում հնարավոր է ինչպես «փաթեթային», այնպես էլ «փուլային» կարգավորումը, բայց «փուլային» կարգավորումը  պահանջում է հուսալիություն, կողմերի հավատարմություն՝ պարտավորությունների ստանձնման դեպքում, իսկ այս հիմնախնդրի պարագայում դա ակնհայտ պակասում է: Հանրահայտ է, որ կողմերից մեկը ամբողջությամբ անտեսել և ամեն անգամ վիճարկում է պաշտոնապես ընդունած իր պարտավորվածությունները: Բացի այդ, «փուլային» կարգավորման դեպքում կարևոր է գործողությունների հերթականությունն ու հաջորդականությունը: Շատ ափսոս, որ անգամ քաղաքագետներն ու փորձառու լրագրողները չգիտեն և չեն հիշում այն կարևոր փաստաթուղթը, որի հիման վրա 1994 թվականի մայիսի 12-ից Ղարաբաղի շուրջ  ձեռք է բերվել հաշտություն: Դա այդ տարվա ապրիլի 15-ի ԱՊՀ երկրների ղեկավարությունների Խորհրդի հայտարարությունն է: Այդ հայտարարության հետ համաձայն էին ԱՊՀ-ի բոլոր 15 երկրները, ներառյալ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները: Այնտեղ առաջին անգամ շատ խիստ ձևով (ավելի խիստ, քան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերում- Վլադիմիր Կազիմիրով) պահանջ կար ոչ միայն կրակի դադարեցման, այլ նաև՝ դրա հուսալի ապահովման: Հետո գալիս է բանալի միտքը. «Առանց դրա հնարավոր չէ վերացնել առճակատման ողբերգական հետևանքները»: Այսինքն՝ նախ ամբողջությամբ բացառել ռազմական գործողությունների վերականգնումը և հետո միայն ազատել ինչ-որ տարածքներ, վերադարձնել այնտեղ փախստականներին և տեղանված անձանց և այլն: Բայց ինչպե՞ս է խնդիրները բարձրացնում Բաքուն. նախ՝ ազատագրել գրավյալ տարածքները, բայց՝ ոչ հստակ պարտավորվածություններով հրաժարվել ռազմական միջոցներով խնդիրը լուծելուց: Դա հեռու է կարգավորման այն հեռանկարից, որը տեսնում էին նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, և ընդհանրապես ԱՊՀ երկրների ղեկավարները: Միայն միամիտը կարող էր ուշադրություն դարձնել նրա ժառանգի փաստարկներին: Հենց դա է պատճառը, որ այս հիմնախնդրի լուծումը փակուղում մնացել: Մինչև կողմերը չպայմանավորվեն ուժ չկիրառելու մասին, դժվար թե ձեռք բերվի երկխոսությունների համար անհրաժեշտ  ճկունությունը: Իսկ առանց երկխոսությունների՝ կարգավորման գնալ հնարավոր չէ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am