Ուկրաինան «Գազպրոմին» տուգանել է
korrespondent.net-ը գրում է,որ Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովի ղեկավար Յուրի Տերենտևը Facebook-ի իր էջում հայտնել է ,որ Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովը տուգանել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ երկրի տարածքով գազի տարանցման շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման համար։ «Հենց նոր որոշում է կայացվել Ուկրաինայի տարածքով «Գազպրոմ» ընկերության կողմից հիմնական խողովակաշարերով բնական գազի տարանցման շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման մասին:Տուգանքի չափը կազմում է 85 միլիարդ գրիվնա »,- գրել է նա։ Ավելի վաղ հանձնաժողովից հայտնել էին, որ «Գազպրոմը» 2009-2015 թվականներին մշտապես խախտել է Ուկրաինայի նավթագազային ընկերության հետ պայմանագրի պայմանները։
