Պետերբուրգում 12 մարդ է մահացել
«Դոկտոր Պիտեր» պորտալը հայտնում է ,որ Սանկտ Պետերբուրգում խոզի գրիպից մահացել է 12 մարդ, այդ թվում՝ 2 հղի կին:Սուր շնչառական հիվանդություններով ու գրիպի ախտանշաններով հոսպիտալացված բնակիչների թիվը ավելանում է: Սուրբ Գեորգիի անվան հիվանդանոցի բժշկական մասի պետ Իգոր Իվանովը հայտարարել է, որ ավելանում է սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացված մարդկանց թիվը, ու եթե հարկ լինի, հիվանդանոցը կաշխատի ուժեղացված ռեժիմով: Ռուսաստանում խոզի գրիպով վարակվածների թիվը հասնում է 20-ի:
