Թուրքիան՝ Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է,որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոսել է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին. «Պաշտոնական Անկարան Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելուց հետո այժմ էլ մտադիր է նույնն անել Սիրիայի հետ: Բարեկամական շղթան հնարավորինս լայնացնելու ենք: Դա է մեր նպատակը: Ներսում և դրսում բարեկամական շրջանակն ընդլայնելու ենք: Արդեն սկսել ենք դա դրսում անել:Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունները բնականոն հունի ենք դարձրել: Սակայն վստահ եմ, որ Սիրիայի հետ էլ նորմալ հարաբերություններին կվերադառնանք: Մենք ունենք դրա կարիքը:Ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ Սիրիան և Իրաքը կայունանան»:
