Ռուբլու հետ կապված իրավիճակը «արտակարգ» չէ.Պեսկով
LifeNews-ը հայտնում է,որ ոչ մի արտակարգ խորհրդակցություն՝ կապված Ռուսաստանի տնտեսական իրավիճակի հետ, չի պլանավորվում,լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այն, ինչ տնտեսագետներն անվանում են շուկայի անկայունություն, որը պայմանավորված է միջազգային կոնյուկտուրային գործոններով, ինչպես նաև ներտնտեսական գործոններով, իր տեղն ունի: Դա վերաբերում է մեծ թվով երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, սակայն ուզում եմ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ դա տատանում է, դա անկայունություն է:Մոտ ապագայում հավանական է, որ կհրավիրվի խորհրդակցություն՝ կապված երկրում տիրող վիճակի հետ, սակայն արտակարգ ու չնախատեսված հանդիպում՝ կապված ռուբլու փոխարժեքի հետ, Պուտինի օրակարգում չկա»,- ասել է Պեսկովը:
