Դևլեթ Բահչելին կանչվել է ցուցմունք տալու
Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է,որ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Անկարայում կանչվել է ցուցմունք տալու,ում հարցաքննությունը տեղի կունենա Բուրսայի դատախազության կողմից` 2013 թվականի մարտի 13-ին կազմակերպած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ «ժողովրդին հրապարակայնորեն հրահրելու» մեղադրանքով սկսված հետաքննության շրջանակում: Թուրքիայի ազգային մեծ ժողովում մայիսի 20-ին քվեարկության միջոցով ընդունվել է սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում: Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը:
