«ՉԻ». Գաղտնի բանակցում են

Եվ այսպես՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերն այսօր ավելի մոտ են հաջողությանը, քան երբևէ։ Նման բաները, հասկանալի է, հենց այնպես չեն ասվում, ու եթե Լավրովը նման բան է ասում, նշանակում է՝ հունի­սի 20-ին Սանկտ Պետեր­բուրգում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն իսկապես ինչ-որ լուրջ համաձայնու­թյուն են ձեռք բերել։ Ընդ որում՝ Լավրովը հայտարա­րում է նաև, թե բանակցու­թյունների մանրամասները չի հայտնի, որովհետև նա­խագահները «հատուկ պայ­մանավորվել են» այդ մա­սին։ Իսկ սա իր հերթին նշա­նակում է, որ գաղտնի պահե­լու բան, այնուամենայնիվ, կա։ Եթե բանակցություննե­րում առաջընթաց չարձա­նագրվեր՝ գաղտնի պահելու բան էլ չէր լինի, հերթապահ հայտարարություն կտա­րածվեր, որ «կողմերը պայ­մանավորվել են շարունակել բանակցային գործընթացը», և վերջ։ Բայց իզուր են բանակցային կողմերը գաղտնա­պահություն խաղում։ Ամեն ինչ բավականաչափ թա­փանցիկ է։ Բանակցություն­ների հիմնական «գաղափա­րը» սա է՝ Սերժ Սարգսյանը համաձայնվել է վերադարձ­նել ազատագրված տա­րածքները ԼՂՀ անկախու­թյան դիմաց, ու հիմա պն­դում է, որ «առաջին քայլով» Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանն էլ, բնականաբար, գոհ է տարածքները վերադարձ­նելու պատրաստակամությունից, բայց պնդում է, որ Ղարաբաղը կարող է «ինքնորոշվել» միայն Ադրբեջանի տարածքային ամբողջա­կանության շրջանակներում։ Ինչին, հասկանալի է, Հա­յաստանի ու Ղարաբաղի ժո­ղովուրդը երբեք չի համա­ձայնվի։ Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ առաջընթացի մասին է խոս­քը։ Գուցե Ադրբեջա՞նն է «քարը փեշից թափել» ու համաձայնվել, որ Ղարաբա­դը լինի անկախ։ Սա, համա­ձայնվեք, քիչ հավանական է (հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որն ադրբեջանցիները գնահա­տում են որպես հաղթա­կան)։ Իսկ գուցե Սերժ Սարգսյա՛նն է համաձայն­վել, որ Ղարաբադը մնա Ադրբեջանի կազմում (ինք­նավարության շատ բարձր կարգավիճակով)։ Սա նույն­պես քիչ հավանական է, և ահա թե ինչու։ Տեսեք, թե ինչ է տեղի ու­նենում։ Բաքվում Լավրովը հայտարարում է, թե կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ու նույն օրը Սերժ Սարգսյանը հար­ցազրույց է տալիս «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը ու հայտարարում, թե «եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն ու Լեռ­նային Ղարաբաղի բնակչու­թյանը համոզեն, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, անհնար կլինի՝ այդ մարդիկ չեն համաձայնվի։ Կարելի է ոչնչացնել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում՝ անհնար է»։ Ուղերձը, կար­ծում ենք, հստակ է, հասցեա­տերը՝ հայտնի։ Սա նշանա­կում է, որ եթե անգամ «բոլոր հիմնական ուժերից» մեկը՝ Ռուսաստանը, փորձի ղարաբաղցիներին ստիպել մնալ Ադրբեջանի կազմում, ոչինչ չի ստացվի։ Ղարաբա­ղի ժողովուրդը «կզոհվի, բայց չի համաձայնվի»: Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am