Հունիս-հուլիս ամիսներին բանակցային գործընթացն աննախադեպ ակտիվացում է ցուցաբերում

Վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, կարծես, թևակոխել է բոլորովին նոր (և շատ ավելի մասշտաբային) փուլ: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ղարաբաղյան հակամարտության թեման արծարծվում է գերտերությունների դերակատարների հեռախոսազրույցներում և հանդիպումներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մշտապես «կապի մեջ են» այդ դերակատարների հետ: Քերի-Լավրով-Շտայնմայեր Մասնավորապես՝ առանձնակիորեն աչքի է ընկնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվությունը: Միայն հունիս ամսվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը միմյանց հետ երեք պաշտոնական հեռախոսազրույց են ունեցել՝ հունիսի 4-ին, 13-ին, 21-ին (հունիսի 4-ից առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև մայիսի 29-ին): Բոլոր այս հեռախոսազրույցներում, Ուկրաինայի եւ Սիրիայի հետ միասին, քննարկվել է նաև Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային կարգավորման գործընթացը, բոլորում հատուկ ուշադրություն է դարձվել մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, իսկ  հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ՝ Սարգսյան-Ալիև-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո կայացած հեռախոսազրույցներում՝ նաև այդ հանդիպմանը: Հուլիս ամսվա ընթացքում Քերին եւ Լավրովը արդեն զրուցել են մեկ անգամ՝ հուլիսի 5-ին, իսկ հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ պետքարտուղարը հուլիսի 14-ին պատրաստվում է այցելել Սանկտ Պետերբուրգ, ինչի ընթացքում ևս քննարկվելու է Ղարաբաղյան հարցը: Նաև՝ հուլիսի 2-ին ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Դրանից առաջ՝ հունիսի 29-ին, Շտայնմայերն այցելել էր Երևան, այնուհետեւ՝ Բաքու: տարածաշրջանային այս այցերի ընթացքում, բնականաբար, տեղի էին ունեցալ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումները Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Սրանից զատ, նշենք, որ հուլիսի 4-ին Սերգեյ Լավրովը ժամանել էր Երևան, իսկ հուլիսի 11-12-ին գտնվում է Բաքվում: Բնականաբար, բոլոր դեպքերում վարվում են համապատասխան բանակցություններ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռուսական կողմի ակտիվությունից զատ՝ ակտիվ կապեր  է պահպանում նաեւ Վաշինգթոնը: Նույն հունիս ամսվա ընթացքում՝ ամսի 30-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զանգահարել էր Սերժ Սարգսյանին, միաժամանակ, տեղի էր ունեցել Ջոն Քերիի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ: Արդեն հուլիսի 8-ին՝ Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, տեղի են ունեցել Քերիի երկկողմանի հանդիպումները Սարգսյանի եւ Ալիևի հետ: Վարշավայի գագաթաժողովի ընթացքում Մոսկվայի եւ Վաշինգթոնի ակտիվությանն է միանում նաեւ ԵԱՀԿ երրորդ համանախագահող կողմը՝ ի դեմս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ով հանդիպումներ է ունենում ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Իլհամ Ալիեւի հետ: Նախագահական հեռախոսազրույցներ Արտգործնախարարների մակարդակով շփումներից բացի, Ղարաբաղյան հակամարտության թեման արծարծվել է նաև նախագահների հեռախոսազրույցներում: Մասնավորապես՝ հունիսի 30-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցը (կրկին՝ Արցախի հարցով): Իսկ հուլիսի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս քննարկում են Ղարաբաղյան հիմնահարցը: Զրույցի ընթացքում, համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, Պուտինը ներկայացրել է Սանկտ-Պետերբուրգում վերոհիշյալ հանդիպման արդյունքները: Նշենք, որ Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև և Վլադիմիր Պուտին եռակողմ հանդիպումից հետո բանակցությունների կողմերը արձանագրեցին, որ բանակցային գործընթացում նկատվում է որոշակի դրական դինամիկա: Վերը շարադրված կապերը եւ դրանց ինտենսիվությունը ցույց են տալիս, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացները, ամենայն հավանականությամբ, մի այնպիսի փուլում են, երբ միջնորդները գտնվում են անդադար աշխատանքի ռեժիմում եւ պարբերաբար անհրաժեշտ է լինում տարբեր ճշգրտումներ կատարել: Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am