Ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնում է. Գ.Սուրենյան

Սուրենյանի խոսքով` «2016 թվականի հունվարը բուռն անոմալիաներով է ուղեկցվել: Հունվարը բավականին տաք էր և աչքի ընկավ օդերևութաբանական մի շարք անոմալ երևույթներով: Հունվարի 1-ին, 2-ին հզոր ցիկլոն թափանցեց մեր երկրի տարածք, և մեկ-երկու օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում թափվեցին ամսական նորմայի կրկնապատիկի չափով տեղումներ: Հունվարի 3-ին, 4-ին ջերմաստիճանը շատ կտրուկ նվազեց. Արարատյան դաշտում հունվարի 4-ի գիշերը գրանցվեց մինչև մինուս 24 աստիճան, լեռնային շրջաններում մինչև մինուս 30 աստիճան է եղել: Հունվարի 14-ին չտեսնված տաք եղավ` Կապանում` պլյուս 20 աստիճան, Իջևանում` 17 աստիճան: Սա նորմայի սահմաններում չի եղել:Այս ամսվա ընթացքում ոչ մի օր չի եղել, որ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում լինի»,- լ րագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հզոր ցիկլոն է մոտենում մեր հանրապետության տարածքին:  Այն մեզ մոտ կլինի վաղը` երեկոյան ժամերին, և մինչև հունվարի 26-ը կմնա մեր երկրում: Հունվարի 23-ի երեկոյան ժամերին և 24-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի տաք հատվածում, լեռնային շրջաններում կտեղա ձյուն: Հունվարի 24-ի երեկոյան ժամերին հանրապետություն սկսում են ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: Հունվարի 26-27-ին կլինեն տեղումներ` ձյան տեսքով: Առատ տեղումներ կլինեն 24-25-ին: Հունվարի 24-27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը հունվարի 27 է լինելու: Լեռնային շրջաններում կգրանցվի մինուս 26 աստիճան, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` մինուս 16, 17 աստիճան»,- հավելեց  Սուրենյանը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am