Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան

Եթե այսօր նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովվի, որ նրանք հնարավորություն ունենան ապրելու իրենց պատմական հայրենիքում, որտեղ ապրել են հազարամյակներ։ Իսկ այդ անվտանգությունը միայն Ադրբեջանի կազմից դուրս կարող է ապահովվել։ Եթե ինչ որ մի չար կատակով գոնե մեկ օր Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Եվ եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը միավորվի եւ ԼՂՀ բնակչությանը համոզի, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, հավատացեք, անհնար կինի, այդ մարդիկ չեն համաձայնի։ Խոսքը ուժի մասին չէ։ Կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում, անհնար է։ Ադրբեջանի ղեկավարությունը սա պետք է հասկանա, սա է հիմնական խնդիրը. այդ մարդկանց որեւէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում: Արցախում հազարամյակներով ապրել են հայեր, եւ այն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։ Ես համոզված եմ՝ եթե բանակցային գործընթացում լինի միասնական մոտեցում, ապա խնդրի լուծման տարբերակը կգտնվի։ Բայց աշխարհն այդպես է զարգանում։ Չկա որեւէ տարածաշրջանային խնդիր, որը շատ երկրների կողմից չդիտարկվի իրենց ազգային շահերի տեսակետից»,– ասել է նա։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am