Մենք ատրաստ չենք նավթի գնանկմանը. Ալիև
RNS-ն: հայտնում է,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ նավթի համաշխարհային գների հետագա փլուզմանը: «Իհարկե, մենք դրան պատրաստ չենք: Մենք Ադրբեջանում պատրաստվում էինք այսպես կոչված «հետնավթային» ժամանակաշրջանին, որը տեղի էր ունենալու մոտավորապես 20 տարի անց: Մեզ համար դա անկանկալ էր, միաժամանակ, դա սթրես դարձավ մեր տնտեսության համար: Մենք բյուջեն պլանավորել էինք 1 բարելի համար 50 դոլարի հաշվարկով, իսկ նախորդ տարի՝ 90 դոլարի հաշվարկի հիման վրա:Նավթի գների հետագա նվազումն ընթացիկ պայմաններում անակնկալ չի լինի, թեև նման սցենարի սպասելը «ծանր» է»,- հայտարարել է Ալիևը:
