Տիգրան Արզաքանցյանի գործարանները հանվել են աճուրդի

«Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական սկանդալային պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գործարանները հանվել են աճուրդի: Այս պահին դատական քաշքշուկների մեջ են կամ արդեն սնանկ են ճանաչվել և աճուրդի հանվել 3 ձեռնարկություններ՝ «Գրեյթ Վելլի» ՀՁ-ն, «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ-ն, «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն, նաև Արտաշատի ու Օշականի գինու գործարանները: «Աշտարակյան գինիները», որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից սնանկ էր ճանաչվել անցած տարի, արդեն երկրորդ անգամ է դրվել աճուրդի, սակայն գնորդ չլինելու պատճառով աճուրդը չի կայացել: Գործարանի գույքը կրկին վաճառքի կհանվի օգոստոսի 10-ին: Հուլիսի 27-ին նախատեսվում է աճուրդով վաճառել «Գրեյթ Վելլի Քամփընի» գործարանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այն սնանկ էր ճանաչել անցյալ տարվա փետրվարին՝ «Հայբիզնեսբանկի» պահանջով: «168 ժամ»-ի հետ զրույցում ընկերության սնանկության գործերով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը հայտնեց, որ աճուրդի անցկացման միջնորդությունը ներկայացվել է դատարան, որը, ամենայն հավանականությամբ, կհաստատի այն: Ըստ նրա՝ իր վարույթում գտնվող գույքը փոքր է. ««Գրեյթ Վելլին» մի քանի կառավարչի գործ է: «Գրեյթ Վելլի Քամփընիի» գույքը շատ չէ, գումարն էլ շատ չէ»: Տարբեր պատմություններով հայտնի Տիգրան Արզաքանցյանի գործերը, ըստ ԶԼՄ-ների, Հայաստանում վատացան տարիներ առաջ Մոսկվայում ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին համասեփականությամբ պատկանող խաղատանը տհաճ միջադեպից հետո: Այդ ժամանակ Արզաքանցյանին ծեծի էին ենթարկել նրա վատ պահվածքի համար: Այստեղ նրա նախկին կուսակից ընկերներն Արզաքանցյանին բնորոշում են «խաբեբա» բառով: Թե ինչպե՞ս են արտերկրում նրա գործերը, հավանաբար, շուտով կպարզվի: Հիշեցնենք, որ դեռ պատգամավորական տարիներին Արզաքանցյանը երեքհարկանի առանձնատուն էր ձեռք բերել Փարիզի արվարձանում, իսկ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան էր գնել: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Գրեյթ Վելլիի» կուտակած աշխատավարձերի պարտքն ավելի քան 80 մլն դրամ է: Ընկերությունն ավելի քան 2 մլն դոլար էլ պարտք է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, մոտ 286 հազար դոլար՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին, ևս 756.5 եվրո՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին: «Գրեյթ Վելլի ՀՁ»-ն նաև ավելի քան 155 մլն դրամ է պարտք Պետական եկամուտների կոմիտեին, 53 մլն 302 հազար դրամ՝ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ին, 82 մլն 250 հազար դրամ՝ «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ին, և այլն»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am