Հետաքննական մեխանիզմների ներդրումը կարևոր է, անգամ շատ կարևոր է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով առաջիկայում Ֆրանսիայում նախատեսվող Սարգսյան-Ալիև հանդիպման ակնկալիքների մասին հարցին,հայտարարեց. «Ֆրանսիան միշտ էլ իր պատրաստակամությունը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման և հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված թնջուկի լուծման հարցում:  ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության կազմում, մեր ամերիկացի և ռուս գործընկերների հետ Ֆրանսիան մշտապես աշխատում է։ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ, բարձր մակարդակով և անընդհատ հետևում է կողմերի քննարկումներին: Ի դեպ, վերջերս Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում ևս Ֆրանսիայի նախագահը հանդիպել էր և՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, բնականաբար, օրակարգում ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված հարցերն էին: Ֆրանսիան մշտապես հետևում է կարգավորման գործընթացին»: Հարցին, թե դեսպանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման մասին ասել էր, որ եթե Սանկտ-Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության տեքստում չի խոսվել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման մասին, ապա դա դեռ չի նշանակում, որ աշխատանքը չի ընթանում, արդյոք սա չի՞ խոսում համանախագահների միջև անհամաձայնության մասին, դեսպանը բացասական պատասխան տվեց. «Այդ հարցի առնչությամբ թյուրիմացություն կա, չկա անհամաձայնություն համանախագահների միջև: Մեր կարծիքով՝ հակամարտող կողմերում հետաքննական մեխանիզմների ներդրումը կարևոր է, անգամ շատ կարևոր է»:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am