Հատուկ ուշադրություն դարձնել Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցությանը.Լավրովի կոչը
«ՌԻԱ Նովոստի»–ն փոխանցում է ,որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրա–տնտեսական համագործակցության զարգացումը հատուկ ուշադրություն է պահանջում՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության բացասական միտումները,այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Բոլոր ոլորտներում փոխհամագործակցություն է զարգանում, մենք համաձայնել ենք, որ հատուկ ուշադրություն է պահանջում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրա–տնտեսական համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության բացասական միտումները։ Առաջիկայում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը կհամալրվի երկու երկրների բիզնես հասարակության հետ անմիջական շփումներով:Երկու երկրների ԱԳ նախարարությունները աջակցում են այդ ջանքերին»,– ասել է Լավրովը։
