Մի փոքր տխրել եմ, բայց խաղը մնում է խաղ. դեսպան
Ֆրանսիայի դեսպանը՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած եվրոպական ֆուտբոլային իրադարձությանը,լրագրողներին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մի փոքր տխրել է ԵՎՐՈ-2016-ի եզրափակչում Ֆրանսիայի կրած պարտության պատճառով: «Ֆրանսիայի պարտությունը մի փոքր տխրեցրեց, սակայն Ֆրանսիայի ազգային հավաքականը առաջնության ողջ ընթացքում գեղեցիկ ու լավ խաղ է ցուցադրել, ինչի արդյունքում էլ հասավ եզրափակիչ, բայց խաղը մնում է խաղ»,- ասաց դեսպանը: Հարցին, թե որտեղ է հետևել ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ հանդիպմանը, դեսպանն ասաց, որ մեծ էկրանի շուրջ հայ-ֆրանսիական բարեկամության փոքր խմբով երևանյան սրճարաններից մեկում հետևել են եզրափակչի հանդիպմանը. «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆուտբոլային երեկո էր նախապատրաստել հայ և ֆրանսիացի բարեկամների համար, անկախ ամեն ինչից հաճելի և տպավորիչ երեկո ստացվեց»:
