ԼՂ կարգավորման բանակցությունները տարվում են կոնկրետ հարցերի շուրջ. Մամեդյարով
«Ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցությունները տարվում են կոնկրետ հարցերի շուրջ: Հետևողական, ինտենսիվ բանակցությունների արդյունքնում մենք կարող ենք առաջընթացի հասնել մի շարք հարցերում, որոնք դեռ չեն լուծվել», - ԱՊԱ գործակալության փոխանցմամբ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմարդ Մամեդյարովը: «Սերգեյ Լավրովը Պուտինին կզեկուցի Ադրբեջան և Հայաստան իր այցերի արդյունքների մասին: Դրանից հետո որոշում կկայացվի հաջորդ քայլերի մասին, ինչը վերաբերում է նաև նախագահների հանդիպմանը: Անկախ այն բանից, թե որտեղ է կայանալու հանդիպումը, դրա գլխավոր նպատակը կոնկրետ հարցերի քննարկումն է: Բանակցությունները չեն կարող հավերժ տևել»,- ասել է նա:
