Նոր թռիչքա-վայրէջքային գոտի ՝Թբիլիսիի օդանավակայանում
«Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Քեթեւան Ալեքսիձեն լրագրողներին հայտնել է,որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հուլիսի 11-ին նոր թռիչքա-վայրԷջքային գոտի Է բացվել, եւ այսուհետեւ օդանավակայանը կկարողանա ընդունել ցանկացած տիպի եւ չափի օդանավեր: Նոր գոտին շարք մտցվելուց հետո վերանում են ցերեկային ժամերին ինքնաթիռների ընդուման եւ ճանապարհման՝ ավելի վաղ գործող բոլոր սահմանափակումները, եւ Վրաստանի գլխավոր օդանավակայանը վերադառնում Է աշխատանքի 24-ժամյա ռեժիմի: Թռիչքա-վայրԷջքային գոտու վերկանգնման աշխատանքները շարունակվել են 12 շաբաթ: Ընդամենն այդ աշխատանքների, ինչպես նաեւ օդանավակայանի ենթակառուցվածքի զարգացման եւ նավիգացիոն համակարգերի նորացման համար ծախսվել Է ավելի քան 70 միլիոն լարի:
