Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպան 5-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար դատապարտվեց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, դատավորներ Կ. Ղազարյանի և Ռ. Բարսեղյանի մասնակցությամբ դատավճիռ է կայացվել, որով Երևանում 2015 թվականի մայիսի 2-ին 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին աշխատակից, 42-ամյա Դավիթ Մելիքյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Մեղադրանքը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի ավագ դատախազ, Արդարադատության 2-րդ դասի խորհրդական Հարություն Խալաթյանը, ով դատարանին խնդրել էր վերացնել 70-րդ հոդվածը և Դ. Մելիքյանի նկատմամբ որպես պատժաչափ նշանակել 1 տարի 6 ամիս կալանք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դ. Մելիքյանը տեղափոխվելու է կամ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, կամ «Վարդաշեն» (ոստիկանների) գաղութ: Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կայացրած որոշմամբ Երևան քաղաքի բնակիչ, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, 42-ամյա Դավիթ Մելիքյանը ազատազրկվել էր 1 տարի 6 ամիս պատժով, սակայն նույն դատավորի որոշմամբ նա պայմանական պատիժ էր ստացել` 1 տարի 6 ամիս և 2 տարով զրկվել էր ավտոմեքենա վարելու իրավունքից: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հարություն Խալաթյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը նրան դատապարտի 1 տարի 6 ամիս պատժաչափով: Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, 2015թ.-ի օգոստոսի 17-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ Ազատության պողոտայում, Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ գտնվող փողոցում, կատարվել էր դեպքի վայրի քննչական գործողություն: Քննչական փորձարարությունը կապվված էր նույն տարվա մայիսի 2-ին նշված հատվածում տեղի ունեցած ողբերգական վրաերթի փաստով հարուցված քրեական գործի հետ: Այդ օրը, ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին: Ցավոք, բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am