Ամենաբարձր վարձատրվող աստղերը. Forbes
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը, որը կազմել է Forbes-ը: Ըստ հանդեսի՝ Սվիֆթը նախորդ 12 ամիսների ընթացքում 170 միլիոն դոլար է աշխատել: Երկրորդ տեղում One Direction խումբն է 110 միլիոն դոլարով: Եռյակը եզրափակել է գրող Ջեյմս Պատերսոնը 95 միլիոն դոլար եկամտով:Չորրորդ տեղում պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն է 88 միլիոն դոլարով: Նույնքան գումար է վաստակել հոգեբան Ֆիլ Մակգրոուն: Տասնյակում են նաև հայտնի կատակերգու Քևին Հարտը (87.5 միլիոն), հաղորդավար Հովարդ Սթերնը (85 միլիոն), ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին (81.5 միլիոն), երգչուհի Ադելը (80.5 միլիոն) և ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոն (79 միլիոն):
