Արսենյանի 9.8 միլիոն դոլարը. որքա՞ն է կազմել նրա եկամուտը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, ով առավել հայտնի է «Ջերմուկ-Գրուպ»-ի Աշոտ անվանումով (գործարանը պատկանում է Արսենյանին), Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի 5 միլիոն դրամով վաճառել է իր Toyota Camry 2.4 ավտոմեքենան եւ 12 միլիոն դրամով գնել է Mercedes-Benz E250 D տեսակի ավտոմեքենա, իսկ 20 միլիոն դրամով գնել է մի ընկերությունում բաժնետոմս, որի անունը նշված չի հայտարարագրում: Պատգամավորը նախորդ տարի հանձնել է 4.6 միլիարդ, 71 միլիոն, 280 միլիոն եւ 102 հազար դրամ փոխառություն, իսկ իրեն վերադարձրել են 1 միլիարդ, 184 միլիոն, 5.3 միլիոն, 4 միլիոն եւ 102 հազար դրամ փոխառություն: Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 1.2 միլիարդ դրամ եւ 16 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 100 միլիոն դրամ եւ 4 միլիոն դոլար: Աշոտ Արսենյանի եկամուտները 2015 թվականին գոյացել են աշխատավարձից, շահաբժնից, գույքի օտարումից եւ տված փոխառություններից ստացած տոկոսներից: Շահաբաժնից նա ստացել է 44.8 միլիոն դրամ, աշխատավարձից՝ 6.8 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ Արսենյանը ստացել է 1.2 միլիարդ դրամ եւ 9.8 միլիոն դոլար եկամուտ: Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի արտադրական նշանակության 1 շինություն, 2 հողամաս, 2 բնակարան եւ 1 առանձնատուն: Ինչպես նաեւ 4 ընկերությունում բաժնեմաս (58 հազար, 50 հազար, 540 միլիոն դրամ եւ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ): Աշոտ Արսենյանի կինը՝ Գայանե Մկրտչյանը, իր հայտարարագրում նշել է, որ ունի 300 հազար ԱՄՆ դոլար եւ 400 միլիոն դրամ, իսկ եկամուտ է ստացել շահաբաժնից, որը կազմել է 433 միլիոն դրամ: Այս ընտանիքի զավակն էլ՝ Վահագն Արսենյանն իր դրամական միջոցներ չի հայտարարագրել, պարզապես նշել է, թե որքան եկամուտ է ստացել եւ որքան փոխառություն է հանձնել եւ ստացել նախորդ տարի: Վահագն Արսենյանը նախորդ տարի 888 միլիոն դրամ եւ 257 հազար ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել: Կրտսեր Արսենյանը նշել է, որ այդ գումարից 80 միլիոնը նվիրատվություն է եղել, իսկ մնացածը գոյացել է փոխառություների դիմաց ստացած տոկոսներից, ստացած փոխառությունից: Վահագն Արսենյանի աշխատավարձը նախորդ տարի կազմել է ընդամենը 3.3 միլիոն դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am