Չպետք է առիթ տաք հրճվելու չարակամ մրցակիցներին. պահանջ 1in.am-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ինչ-որ բան ստեղծելը դարձել է գրեթե անհնարին թվացող զբաղմունք՝ սկսած տնտեսական բաղադրիչից, վերջացրած բարոյահոգեբանականով: Իսկ ստեղծածը պահելը օրեցօր դժվարացող մի գործընթաց է, որը պատվով տանելու համար տիտանական ջանքեր, էներգիա, համբերություն ու համառություն են պահանջվում: Այս իմաստով ցանկացած լրատվամիջոցի ղեկավարի համար թերեւս ընկալելի է 1-ին լրատվականի խմբագիր Արման Բաբաջանյանի հոգեվիճակը, երբ անգամ իր անձնակազմի համար անակնկալ կերպով հայտարարեց, որ դադարեցնում է օրաթերթի եւ կայքի գործունեությունը: Երբ դու խոսում ես երկրում առկա կոռումպացված համակարգի մասին՝ փաստերով, սակայն արձագանք չկա, երբ դու կռիվ ես տալիս կատարողի, ենթարկվողի ու նախաձեռնողականության 0 պատրաստակամություն ունեցող իշխանիկների դեմ, թշնամանում են: Երբ ամբիոն ես տալիս ամենատարբեր դիրքորոշում ունեցողներին, օգնում ես պայքարի ուժն իր մեջ կորցրած ժողովրդին վերագտնել, վերաիմաստավորել իրեն, բնական է՝ հընթացս տրորում ես այնպիսիների կոշտուկները, որոնք ջանք չեն խնայում կյանքդ դժոխքի վերածելու համար՝ սկսած գործնականից, վերջացրած անձնական դաշտով: Գլուխդ կախ քո գործն ես անում, բացահայտում ես պաշտոնյաների մութ անցյալն ու գործունեությունը, հայտնվում են թափթփուկներ, որոնք սողալով հասնում են տարաբնույթ չինովնիկների ընդունարաններ, հերթ կանգնում, գրոշներ մուրում՝ քո դեմ արշավ սկսելու, սրտահովանք ապահովելու եւ հոգեբանորեն քեզ ճնշելու անհաջող փորձ անելու համար: Նորմալ է, չպետք է նկատել կեղծերին: Իհարկե, անհրաժեշտ է խոստովանել, որ այսօր Հայաստանում ազնվության պակաս կա գրեթե բոլոր ոլորտներում, եւ մեր՝ լրագրության դաշտում եւս շատ չինովնիկների ու գործարարների շնորհիվ կամաց-կամաց ներխուժում է աղբը, տականքը, անինքնասերը, կամակատարը ու իր եղկելի տեսակով փորձում է ստորադասվել քեզ՝ փչացնելով լրատվական մթնոլորտը՝ ոչ պրոֆեսիոնալներով ուռճացնելով դաշտը: Եւ իսկապես, բնական է՝ պահեր են լինում վհատվում ես, մտածում ես՝ ինչո՞ւ, ո՞ւմ համար եմ կյանքս, առողջությունս վտանգում, եթե ամեն ինչ մեր երկրում շոու է, իսկ քո գործունեությունը ոչ մի իմաստով ձեռնտու չէ շատ շատերին: Լրատվական դաշտը, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ է բիզնես դիտարկվում, բայց այն ուղիղ համեմատական է մեր տնտեսական վիճակին, որտեղ զարգացում, եկամտի աճ պարզապես չկա: Եւ ինչքան վատանում է տնտեսական վիճակը, այնքան գովազդային շուկայի հաշվին գոյատեւող լրատվական դաշտը մխրճվում է պարտքերի անդունդը: Սա էլ է նորմալ, դիմանալ է պետք: Ուստի հասկանալով հանդերձ բոլոր ցավերը՝ որպես լրատվամիջոց, «Ժողովուրդ» օրաթերթը կոչ է անում, հորդորում ու խնդրում է 1in.am-ին՝ վերադառնալ: Չպետք է առիթ տաք հրճվելու չարակամ մրցակիցներին, իրավունք չունեք քանդելու ու փոշիացնելու ստեղծած ռեսուրսը: Ինչ դժվարություն էլ լինի, պատրաստ ենք գործընկերաբար սատարել, միայն թե միասին պահպանենք օբյեկտիվ ու օպերատիվ լրատվությունը մեր երկրում: «Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմ»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am