Չհայտարարված պատժամիջոցներ. հայկական կողմին խիստ ճակատային զգուշացրել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Ռուսաստանն անչափ ծանր է տանում Հայաստան-Արեւմուտք առնչությունները, ՆԱՏՕ-ի հետ հավասարակշռված հարաբերությունները, մանեւրի այն մինիմալ դաշտը, որը փորձում է ունենալ Հայաստանը: Այդ թվում եւ Պուտինի բացակայությամբ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին, որտեղ քննարկվում էին հատկապես Ռուսաստանին առնչվող խնդիրներ: Ի դեպ, այսօր մեկնարկելու է Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը, որից դրական սպասումներ գրեթե չկան, եթե ոչ՝ հակառակը: «Սպասումներ» կան Ռուսաստանից` Հայաստանի մասով: Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Ռուսաստանին «դուր չի գալիս» Հայաստանը, նա սկսում է չհայտարարված լուրջ պատժամիջոցներ կիրառել իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ. «Գույք պարտքի դիմաց» գործարքն իր օրերում Մեղրու տարբերակի բանակցությունների արդյունքում ստացանք: «Մի պահ մոռանանք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, ասենք, որ սեպտեմբերի 3-ի մեկ գիշերվա որոշումը, որը կայացվեց Խորվաթիայում` նույն Արա Աբրահամյանի մասնակցությամբ, որին այս օրերին կրկին ակտիվացրել է Ռուսաստանը, նույնպես «սպառնալիքով» է կորզվել։ Խնդիրը կրկին Ղարաբաղն է եղել՝ հայկական կողմին խիստ ճակատային զգուշացրել են՝ նայեք, եթե ցանկանում եք ասոցացվել ԵՄ-ի հետ, ապա պատրաստ եղեք Ղարաբաղում զարգացումների»: Ինչպիսիք եղան ապրիլի՞ն: «Այո, ի դեպ, պակաս «ռազմավարական» չէ նաեւ գազի գնի «ռիչագը», ինչը պերմանենտ է կիրառվել` ընդհուպ մինչեւ Միլլերի զանգ` «ներված» գումարի հետվերադաձի մասով, հիմա պետք է հասկանալ, թե այս անգամ ինչ կա Ռուսաստանի մտքին` Քերրիի եւ Օլանդի հետ բարձր հանդիպումներից հետո»,- ասաց մեր բարձրաստիճան զրուցակիցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am