ԱՄՆ դեսպանությունը պայթեցնել ծրագրող եղբայրները ձերբակալվել են
Յոհաննեսբուրգում ահաբեկչության մեղադրանքով երկվորյակ եղբայրներ են ձերբակալվել: AFP-ի փոխանցմամբ, նրանք ծրագրում էին պայթեցնել ԱՄՆ դեսպանությունն ու Պրետորիայի հրեական հաստատության շենքը: Դրանից հետո երիտասարդները ծրագրել են Սիրիա մեկնել եւ միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
