Ռուսաստանում 2-ամյա երեխան 8-րդ հարկից ընկել է և ողջ է մնացել
ՌԴ մերձմոսկովյան Սերպուխով շրջանում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո: Lenta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամլո ծառայությունից հայտնել են, որ տղային բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք, ծնոտի կոտրվածք, բազմաթիվ կապտուկներ: Երեխան ներկա պահին կոմայի մեջ է գտնվում: Քննիչները ստուգումներ են անցկացնում կատարվածի գործով:
