Ի՞նչ կապ կարող է ունենալ ԴՆԹ հետազոտությունը նորածնի մահվան հետ

2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Արայիկ Զալյանը ներկայացնում է տուժողի իրավահաջորդ Լիանա Դարբինյանի շահերը: 2016 թ. մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Լիանա Դարբինյանը Գյումրի ծննդատանը Կեսարյան հատման միջոցով ծննդաբերել է՝ ունենալով արական սեռի երեխա: Հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և ծննդատան անձնակազմը, շտապ կանչելով երեխայի հորը, հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տեղափոխել «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»՝ շնչառական ապարատ միացնելու նպատակով: Երեխայի տեղափոխումը հնարավոր չի եղել ժամանակին կազմակերպել. հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց երեխան մահացել է: Մահացած նորածնի ծնողները պնդում են, որ երեխայի մահվան պատճառը ոչ պատշաճ բժշկական օգնությունն է եղել: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), սակայն դրա շրջանակներում մինչ օրս չի նշանակվել համապատասխան դատաբժշկական փորձաքննություն, որը հնարավորություն կտար պարզելու երեխայի մահվան բուն պատճառը: Փոխարենը՝ իրականացվել է ԴՆԹ հետազոտություն՝ պարզելու համար՝ արդյոք Լիանա Դարբինյանը մահացած նորածնի մայրն է, թե՝ ոչ: Ակներև է, որ հիշյալ հետազոտությունը, ըստ էության, որևէ կապ չի կարող ունենալ հարուցված քրեական գործի հետ, հետևաբար և՝ չի կարող տալ նորածնի մահվանն առնչվող հարցերի պատասխանները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Զալյանը 2016 թ. հուլիսի 1-ին միջնորդություն է ներկայացրել՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ՝ հարցադրումներ ներկայացնելով իրականացված բժշկական օգնության և նորածնի մահվան հետ դրա ունեցած կապի վերաբերյալ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am