Սիրիայի նորընտիր կառավարությունը երդում է տվել
Ընթացիկ ամսվա սկզբին ձևավորված Սիրիայի նախարարների կաբինետն այսօր՝ հուլիսի 11–ին, երդում է տվել այդ երկրի նախագահ Բաշար Ասադին։ Նոր կառավարությունը, որը գլխավորել է Իմադ Համիսին, ձևավորվել է հուլիսի 3–ին։ Նախարարական գլխավոր պաշտոնները նույնն են մնացել. ընդհանուր 26 նախարարությունների ղեկավարներից 14–ն է նոր ընտրվել։ Ընդդիմությունը ներկայացնում է ժողովրդական հաշտեցման նախարար Ալի Հայդարը։ SANA–ի փոխանցմամբ՝ նախարարների կաբինետում ընդդիմադիր այլ ներկայացուցիչներ չկան։
