Մադեյրայում Կրիշտիանու Ռոնալդուի անունը կրող հյուրանոց է բացվել
Անցյալ շաբաթ պորտուգալական Մադեյրա կղզում կայացել է Կրիշտիանու Ռոնալդուի անունը կրող CR7 հյուրանոցի բացումը:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` հյուրանոցը համատեղ բացել են ֆուտբոլիստն ու Pestana group խոշորագույն պորտուգալական զբոսաշրջային ցանցը:

