Թուրքիան եւ Գերմանիան կշարունակեն բանակցությունները
Թուրքիան եւ Գերմանիան կշարունակեն բանակցությունները Բունդեսթագի պատգամավորների՝ Ինջիլիք բազա այցելության հարցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։ Նրա խոսքով՝ հարցն ավելի շուտ տեխնիկական խնդիրների է հետ կապված, քան քաղաքական տարաձայնությունների։ Նա նշել է, որ կողմերի համար իրավական շրջանակներում որոշակի տարբերություն կա։ «Մեզ համար Ինջիրլիքը ռազմաբազա է։ Գերմանական կողմը դիտարկում է իր զինծառայողներին Ինջիրլիքում կամ որեւէ այլ տեղում տեղակայելու հարցը խորհրդարանի պատասխանատվության կոնտեքստում։ Այսինքն՝ Գերմանիայի համար դա քաղաքական հարց է»,– ասել է փոխվարչապետը։
