Թուրքիայում անչափահասը ոստիկանների է գնդակահարել
Թուրքիայի հարավ-արևելքում անչափահասը 3 ոստիկանի է գնդակահարել, ևս 3 ոստիկան վիրավոր է: Այս մասին փոխանցում է Hurriyet-ը: Ինչպես նշվում է ոստիկանները ներկաներից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, որից հետո կրակոցներ են հնչել: Դրանից հետո հրաձգության հեղինակը թաքնվել է դեպքի վայրից, ևս մեկ փամփուշտ արձակել, որից հետո ինքնասպան է եղել: Հաղորդվում է, որ երիտասարդը հոգեկան խնդիրներ է ունեցել:
