Հռոմի Պապը կայցելի Վրաստան և Ադրբեջան
Վատիկանը հրապարակել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Վրաստան և Ադրբեջան այցերի ծրագրերը։Ըստ այդմ՝ երկօրյա այցի ընթացքում Թբիլիսիում Հռոմի պապը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի պատրիարք Իլիա II-ի, տեղի ասորա-քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների հետ: Իսկ հոկտեմբերի 2-ին, Ֆրանցիսկոս պապը կայցելի Բաքու:
