Լավրովը մեկնում է Բաքու
Այսօր և վաղը նախատեսված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի այցը Բաքու: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Բաքվում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: «Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, և հարաբերությունները Ադրբեջանի հետ կառուցվում են հավասարության և միմյանց հետաքրքրությունները հարգելու հիման վրա»,- ասվում է հաղորդագրությունում:
