Ջոն Քերրին ժամանել է Իրաք
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին չհայտարարված այցով ուրբաթ ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ տեղեկացնելով, որ այցը ԻՊ խմբավորման դեմ պայքարի հարցով բանակցություններ վարելու նպատակով է:Քերրին այցի ընթացքում հանդիպելու է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի, ԱԳ նախարար Իբրահիմ Ալ Ջաֆարիի եւ Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ։
