Եթե Գերմանիայի կառավարությունը չեղարկի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգելա Մերկելին հայտնել է, թե գերմանացի պատգամավորներին թույլ կտա այցելել Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա, եթե Գերմանիայի կառավարությունը հայտարարի, որ համաձայն չէ խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե գերմանացի զինվորական պատվիրակությունները կարող են այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, սակայն քաղաքացիական անձանց այցելությունը նպատակահարմար չէ։
