Հռոմի պապի նոր խոսնակը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ամերիկյան Fox News հեռուստաալիքի նախկին թղթակից Գրեգ Բուրկեին նշանակել է իր պաշտոնական խոսնակի պաշտոնում, որը նախքան այդ զբաղեցնում էր Ֆեդերիկո Լոմբարդին:Ինչպես նշում է The Guardian-ը, նախքան այս 55-ամյա ամերիկացին եղել է 10 տարի տարի շարունակ Վատիկանի խոսնակի պաշտոնում ծառայած Լոմբարդիի տեղակալը: Մեկնաբանելով իր պաշտոնանկության լուրը` հոգևորականը նշել է, որ փոփոխություն անելու ժամանակն արդեն հասունացել էր:
