Իրանը վերադարձրել է մինչ պատժամիջոցները զբաղեցրած նավթի շուկայի 80 տոկոսը
Իրանն արդեն վերահսկում է նավթի շուկայի 80 տոկոսը, որը զբաղեցնում էր մինչև 2012-ի պատժամիջոցները. այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի ազգային նավթային ընկերության ներկայացուցչի հայտարարությանը: Իրանի պետական նավթային ընկերության միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Մոհսեն Ղամսարի խոսքով՝ Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արտահանման ծավալները՝ պատժամիջոցների պատճառով կորցրած շուկայի բաժինը վերադարձնելու համար: Նրա խոսքով, սակայն, նավթի համաշխարհային շուկան կայուն կմնա այս տարի՝ չնայած առաջարկի աճին: Ներկայումս Իրանն արդյունահանում է օրական 3,8 մլն բարել նավթ, արտահանում` մոտ 2 մլն բարել: Իրանցի պաշտոնյայի խոսքով` հեռանկարում Իրանի նավթի արտահանումը կարող է օրական կազմել 4 մլն բարել:
