Վովա Գասպարյանը զուսպ չէ

2016 թվականի ապրիլի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարճ հարցազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել ոստիկանապետին ոստիկանության բարեփոխումների մասին։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ոստիկանությունը շարունակում է քաղաքացիական ակտիվիստներին բերման ենթարկելու պրակտիկան, հետևաբար բարեփոխումները նկատելի չեն, ՀՀ ոստիկանապետը հակադարձել է. «դա տեսողության, լսողության եւ հասկանալու խնդիր է. ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել, ուղղակի մարդիկ կան, որ ուզում են դա տեսնել, մարդիկ կան՝ չեն ուզում տեսնել։ Ես կարծում եմ, որ լրագրողները, եթե իհարկե նրանք լրագրողներ են, ոչ թե բեյջերը բաժանած տղաներ եւ աղջիկներ, բոլորս էլ գիտենք, որ ընտրություններում բեյջեր են բաժանում… երբ լրագրողը չի խոչընդոտում, կարող են լինել նաև սխալներ, բայց մենք տեսնում ենք մեր սխալները և ուղղում, բարեփոխվեք սիրելիներս, դուք շատ հին եք, դուք հին եք մնացել, դուք դեղնում եք, գունաթափվում եք»։Այնուհետև լրագրող Սիրանույշ Պապյանը, հակադարձելով վերը նշված դիտարկմանը,  նշել է, որ «մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները», որին ի պատասխան ոստիկանապետը պատասխանել է «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։ Սույն թվի մայիսի 2-ին Սիրանույշ Պապյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանապետի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (քաղ. գործ թիվԵԿԴ/1676/02/16) Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման հիմքով։ Հայցվորը դատարանից խնդրել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետին ներողություն խնդրել հրապարակավ իրեն վիրավորելու համար։ Դատական վարույթն ընթացքի մեջ է, առաջին դատական նիստը նշանակված է սույն թվի հուլիսի 26-ին։ Խորհուրդը իր նախկին որոշումներում բազմիցս անդրադարձել է այն հարցին, որ ժողովրդավարական հասարակարգում լրատվամիջոցները և լրագրողները ունեն հատուկ առաքելություն, այն է տարածել տեղեկություններ ու գաղափարներ հանրային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, իսկ հանրությունն իրավունք ունի ստանալու նման տեղեկությունների ու գաղափարների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիմնական կրողները լրագրողներն են ու լրատվամիջոցները։  ՀՀ Սահմադրական դատարանը այս առումով հայտարարել է, որ հասարակական և քաղաքական (հանրային) գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Ի տարբերություն վերջինների` հանրային և քաղաքական գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է, ուստի ավելի մեծ հանդուրժողականություն է պահանջում: Դա բխում է նաև ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից, քանի որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաև հանրային ծառայության միջոցով, և այդ ծառայությունը կրող անձանց հանրային և մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ: Այս վերջին պայմանը ստիպում է քաղաքական գործիչներին ու հանրային պաշտոնյաներին դրսևորել առավել մեծ հանդուրժողականություն ազատ խոսքի հանդեպ, քան մասնավոր քաղաքացիները։ Տվյալ դեպքում լրագրողը հարցազրույցի ընթացքում բարձրացրել է հանրային նշանակություն և հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրի մասին հարց. մի կողմից ոստիկանական համակարգում արդեն տևական ժամանակ ընթացող և այդ մասին լայնորեն ազդարարվող բարեփոխումները և մյուս կողմից քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ շարունակվող հետապնդումները։  Այսինքն, լրագրողի հարցադրումը, որը որոշակի հռետորական բնույթի էր, նպատակ ուներ ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել բարեփոխումների քաղաքականության և հիմնարար իրավունքների շարունակվող խախտումների միջև հակասության վրա, որն անկասկած ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող և հանրությանը հուզող կարևոր հարց է։ Ի պատասխան նման հարցադրմանը, ոստիկանապետը անձնավորել է իրպատասխանը՝ թիրախավորելով լրագրողի անձը և սեռը։ Ցանկացած թիրախավորում ինքնին բարձրացնում է նաև խտրականության մասին հարց։ Նման պայմաններում հնարավոր չէ ասել, որ հանրային պաշտոնյան դրսևորել է անհրաժեշտ զսպվածություն ու հանդուրժողականություն, որի պայմաններում Խորհուրդը գտնում է, որ տեղի է ունեցել լրագրողի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անիրավաչափ միջամտություն։ Տեղեկատվական վեճերի խորհուրդ Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյան– Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am