ԻՊ–ի մահապարտները Եվրոպա մեկնելու համար տարանցիկ ուղի են դարձրել Ադրբեջանը
Սիրիայում ռազմական անհաջողությունների հետեւանքով «Իսլամական պետությունը»–ը Եվրոպայում ահաբեկչական գործողությունների համար մահապարտներին սկսել է ուղարկել Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով։ Ինչպես գրել է թուրքական Milliyet–ը, թուրքական անվտանգության ուժերի հետախուզական ծառայությունները ֆիքսել են, որ ԻՊ–ը սկսել է ակտիվորեն մահապարտներ ուղարկել Թուրքիա եւ Եվրոպա։
