Վրաստանի ՆԳՆ-ն չի մեկնաբանում հայ ընտանիքի նկատմամբ դաժան հաշվեհարդարը

Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչները մանրամասներ են պատմում հարեւան ընտանիքում կատարվածի մասին: «Գրուզիա On-line»-ի փոխանցմամբ, նրանք ասել են, որ տնից, որտեղ հայտնաբերվել են 37-ամյա կնոջ եւ նրա երեք երեխաների դիակները, թանկարժեք ոչ մի բան չի գողացվել: Միաժամանակ նրանք հայտնել են, որ հարազատներն ասել են, որ տունը տակնուվրա էր արված, իսկ սպանվածները ծեծի եւ խոշտանգման են ենթարկվել: «Տեղի է ունեցել սարսափելի բան: Ամբողջ գյուղն ահաբեկված է: Զոհերին հայտնաբերել են ազգականները: Նրանք ծեծի եւ խոշտանգման են ենթարկվել, սակայն թանկարժեք զարդերին եւ փողին ձեռք չէին տվել: Կտրված էր գազատար խողովակը: Հավանաբար մտածել են, որ հրդեհը կմաքրի հանցագործության հետքերը: Ամբողջ գյուղն սպասում է մարդասպանի հայտնաբերմանը», - «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է տեղացիներից մեկը: Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերվել են 37-ամյա կնոջ եւ նրա 5, 16 եւ 18 տարեկան երեխաների մարմինները: Տանը կինը իր երեք երեխաների հետ մենակ է բնակվել, ընտանիքի հայրը մեկնել էր Ռուսաստան արտագնա աշխատանքի: Առայժմ կատարվածի պատճառներն անհայտ են: Դիերը կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության Նինոծմինդայի շրջանային փորձաքննության բյուրոյում: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, բայց միայն երեկ են հարեւանները պատահաբար հայտնաբերել նրանց մարմինները: Ենթադրվում է, որ մորը եւ ավագ դուստրերին մահաբեր վնասվածքները հասցվել են բութ գործիքով, իսկ 5-ամյա տղային խեղդամահ են արել: Վրաստանի ՆԳՆ-ում միջադեպը չեն մեկնաբանում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am